ԱՄՆ-ը ընդլայնում է իր ռազմակայանը հյուսիսային Իրաքում
ԱՄՆ-ն ընդլայնում է իրաքյան Քուրդիստանում Ալ-Հարիր ռազմաբազան՝ փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Այս մասին տեղեկությունը փոխանցել են իրաքյան աղբյուրները՝ նշելով, որ Ալ-Հարիր ռազմաբազան տարիների ընթացքում առաջին անգամ է ընդլայնվում, որն ընթանում է արդեն երկու ամիս:
Այս գործընթացը ներառում է ստորգետնյա ապաստարանների ու մի շարք պահեստների կառուցում:
Իրաքի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության զինվորականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի այս ռազմաբազան վերջերս է վերածվել հյուսիսային Սիրիայի հարակից շրջաններում գործողությունների կառավարման կենտրոնի:
Աին ալ-Ասադ և Ալ-Հարիր ռազմաբազաներն Իրաքում Միացյալ Նահանգների երկու ամենամեծ ռազմակայաններն են 7 հազար զինվորականով:
Կարծիքներ