Լիբանանում հայ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյան
Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալանը:
«Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- գրել է նա:
Կարծիքներ