Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Մեթյու Միլլեր
ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի անցկացման հետ․ ԱՄՆ-ն դեռ ամիսներ առաջ ցանկանում էր խաղաղության պայմանագրի կնքում երկու երկրների միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք երբեք չենք կապել (խմբ.՝ խաղաղության) պայմանագիրը COP-ի հետ: Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ և պնդում էինք, որ խաղաղության պայմանագիր կնքվի, հույս ունեինք դա հասցնել վերջնագծին։ Սակայն դա պետք է որոշեն երկու կողմերը, ոչ թե Միացյալ Նահանգները», - ասել է Միլլերը։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։
Կարծիքներ