ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2020-ն անվանել է մահվան, աղետների և հուսահատության տարի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը 2020-ը անվանում է մահվան, աղետների և հուսահատության տարի։
«COVID-19-ի պանդեմիան քաոս է առաջացրել յուրաքանչյուր երկրում և յուրաքանչյուր տնտեսությունում: Մենք կորցրել ենք 2 միլիոն կյանք, այդ թվում ՝ ՄԱԿ-ի մեր ընտանիքի թանկ անդամներին։ Մարդկային զոհերի թիվը շարունակում է աճել, 500 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը, տարերային աղետները մարդկությանը արժեցել են 210 միլիարդ դոլար, 2021-ը պետք է դառնա խաղաղության վերականգնման տարի»,- ասել է Գուտերեշը ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Գուտերեշի խոսքերով ՝ տնտեսական կորուստները շարունակում են ավելանալ, ծայրահեղ աղքատությունը վերադարձել է այն մակարդակին, որը չի գրանցվել այս սերունդների ընթացքում:
«Մենք պատերազմ ենք հայտարարել բնությանը, և բնությունը պատասխան հարված է հասցնում։ Մոլեգնում է կլիմայական ճգնաժամը: Անցած տարվա տարերային աղետները 210 մլրդ դոլարի վնաս են հասցրել և բերել են անհամար մարդկային կորուստներ։ Մինչդեռ աշխարհաքաղաքական լարվածությունը խաթարում է խաղաղության հասնելու մեր հավաքական ջանքերը: 2020 թվականին տեղահանված անձանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Միջուկային և քիմիական զենքի տարածման վտանգն աճում է: Մենք պետք է մահվանից անցում կատարենք առողջացման, աղետից մինչև վերակառուցում, հուսահատությունից մինչև հույս»,- ասել է Գուտերեշը՝ կոչ անելով աշխարհը դնել ռելսերի վրա:
Կարծիքներ