Բլինկենն ու Ստոլտենբերգը հայտարարել են Ուկրաինային աջակցելու մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի, ապրիլի 14-ին, Բրյուսելում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով և Ղրիմում Ռուսաստանի ագրեսիվ ռազմական գործունեությունը դադարեցնելու անհապաղ անհրաժեշտությունը: Պետքարտուղարը և Գլխավոր քարտուղարը համաձայնվել են, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային»,-ասված է հայտարարության մեջ:
Բլինկենը և Ստոլտենբերգը քննարկել են նաև Աֆղանստանում հավաքական ուժերի ապագան:
«ՆԱՏՕ-ն միասին է գնացել Աֆղանստան, նրանք միասին են հարմարվել փոփոխված պայմաններին և պետք է միասին հեռանան», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ