Ֆրանսիայի սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծ է ներկայացվել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ քվեարկության ներկայացնել: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Մայիլյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում