Ոստիկանը հպարտ ու սիրված է լինելու իր համազգեստը կրելիս․Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լսել եմ, որ ոստիկանության պետի նախկին օգնականը (էն որ բենզին էր մսխում, հիմա էլ բլոգեր է դառել), անհաշվելի քանակի ստեր է խոսել ոստիկանության ռեֆորմի մասին:
Բազմաթիվ ստերին չանրադառնամ: Միմիայն ասեմ, որ նոր պարեկային ծառայությանը դիմել է ավելի քան երկու հազար մարդ, տարբեր փուլերում (առողջական ստուգում, ֆիզիկական ստուգում և համակարգչային թեսթ) շատերը դուրս են մնացել: Այժմ Ոստիկանության ակադեմիայում 770 հոգի է սովորում «պարեկ» մասնագիտությամբ:
Հունիսի վերջում այդ մարդիկ ավարտելու են ինտենսիվ կուրսը և դուրս են գալու պարեկության: Ընդորում, ռեֆորմի ամենակարևոր բաղադրիչը հենց կրթությունն է, իսկ պարեկի ամենալուրջ զենգը լինելու է իր գիտելիքն ու հմտությունները (չնայած, նոր կապի միջոցները, հատուկ սարքերը, մահակն ու ատրճանակը ևս ավելորդ չեն):
Պարեկների աշխատավաձը սկսվելու է 320 հազար դրամից և իրենց պարտականությունների մեջ չի մտնելու 10 հոգուց մեծ զանգվածային միջոցառումների (այդ թվում` հանրահավաքների) հետ աշխատանքը:
Հանրահավաքների հետ աշխատելու է ստեղծվելիք Ազգային գվարդիան, որտեղ էլ, հավանաբար, տեղ են գտնելու ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակը (միգուցե, նաև այլ ստորաբաժանումներ):
Բարեփոխման համար իրապես աջակցություն կա ԱՄՆ դեսպանատնից, բայց այդ աջակցությունը ոչ թե փողով է, այլ տեխնիկայով (նոր մեքնաները, «Գլոկ» ատրճանակները և այլն):
Հ.Գ. Այո, այս ռեֆորմը սարսափելի է նրանց համար, ովքեր ուզում են ետ գալ իշխանության ու ոստիկանների օգտագործեն` շանտաժով մարդկանցից փող պոկելու համար: Բայց, բնականաբար, չեն գալու և ոստիկանը հպարտ ու սիրված է լինելու իր համազգեստը կրելիս:
Կարծիքներ