ՌԴ բուժհաստատություններում ահաբեկչությունից տուժած 107 անձ կա

ՌԴ բուժհաստատություններում ահաբեկչությունից տուժած 107 անձ կա

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Նրանցից երեքը երեխա է։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր։

«Մեծահասակներից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 42-ը` ծանր: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլոր տուժածները ստացել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կան բավականաչափ դեղամիջոցներ, արյուն և այլ նյութեր»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում