Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։

Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում