Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր։

Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշում, ըստ որի հնարավորություն է ընձեռնվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող M1 և M1G կարգի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումն իրականացնել ազգային կարգավորումների համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում