Նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Հայաստանում և Արցախում կվճարվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կվճարվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, որից հետո պետք է կազմվեն նոր ցուցակներ դեկտեմբեր ամսվա համար։
«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և ովքեր չեն հասցրել ստանալ՝ մինչև նշված ժամկետը դիմել համապատասխան փոստային ծառայություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ