Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 850 մարդ
Նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 846 մարդու:
Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 26 հազար արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:
Կարծիքներ