Կրակելուց առաջ Բոլդուինին հայտնել էին ատրճանակում մարտական փամփուշտների բացակայության մասին

«Ժանգը» (Rust) ֆիլմի ռեժիսորի օգնականը կրակոցից առաջ ասել էր դերասան Ալեք Բոլդուինին, որ ատրճանակում մարտական փամփուշտներ չկան։ Տեղեկությունը հիմնված է ցուցմունքների վրա, որոնք ստացել է խուզարկուն հետաքննության ընթացքում։
Հոկտեմբերի 22-ին նաև հայտնի էր դարձել, որ նկարահանող խումբը միջադեպի օրը դժգոհություն է արտահայտել հրապարակում աշխատապայմանների հետ կապված։ Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աշխատողների դժգոհությունը պայմանավորված է եղել մշտական արտաժամյա աշխատանքով, լոգիստիկ խնդիրներով և աշխատավարձերի ուշացումներով։
Միջադեպից ժամեր առաջ որոշ օպերատորներ և նրանց օգնականներ լքել էին նկարահանման հրապարակը՝ պրոդյուսերների հետ տարաձայնությունների պատճառով։ Աշխատապայմանները բարելավել պահանջողների շարքում է եղել նաև կրակոցից մահացած օպերատոր Հալինա Հաթչինսը՝ ծագումով Ուկրաինայից։ Ռեժիսոր Ջոել Սոուզան ծանր վիրավոր է։
Կարծիքներ