Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. ստեղծվում է շտաբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ (այսուհետ` շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Շտաբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել շտաբի աշխատանքները.
2) ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։
Նշենք, որ շտաբը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Կարծիքներ