Լիտվայից բժիշկների խումբ է ժամանել Հայաստան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Լիտվայից բուժաշխատողների և փորձագետների խումբ է ժամանել Հայաստան։
Նրա խոսքով՝ շուրջ 14 օր վերջիններս կլինեն Հայաստանում և մասնագիտական առաքելություն կկատարեն։
Արման Բաբաջանյանի գրառումը ստորև.
«Լիտվան Հայաստանի հետ է: Շնորհակալություն:
Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ»։
Կարծիքներ