Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 560 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 20268 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 560 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Առողջացածներ - 9002 (+148)
Փաստացի բուժվողներ - 10802 (+397)
Ընդհանուր թեստեր - 95754 (+1968)
Մահվան ելքեր - 350 (+18)
Մահվան ելքեր այլ պատճառով - 114 (+1)
Կարծիքներ