Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին ավելի շատ ֆինանսավորում տրամադրել ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար
Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե Ռուսաստանը սպանի մեզ բոլորիս, նրանք կհարձակվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա, իսկ դուք ձեր որդիներին և դուստրերին կուղարկեք կռվելու»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում քաղաքական ուժերի հետ։
Այժմ ԱՄՆ-ում քննարկվում է Ուկրաինային ապագա ֆինանսական օգնության հարցը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Կոնգրեսին անհապաղ հատկացնել 106 միլիարդ դոլար, որից կեսից ավելին բաժին է ընկել Ուկրաինային, իսկ մնացածը՝ Իսրայելին, Թայվանին և Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար։
Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել միայն Իսրայելին օգնության փաթեթին՝ առանց Ուկրաինայի, սակայն Սենատի դեմոկրատները մտադիր չեն ընդունել օրինագիծը։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաև ԱՄՆ-ից հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր ստանալու ցանկության մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային հատկապես անհրաժեշտ են անօդաչու սարքեր, որոնք կարող են հարձակվել և հետախուզական տեղեկատվություն հավաքել։ Առանց նման օգնության, ուկրաինացիների համար դժվար կլինի «քայլ առաջ անել», - ասաց նա
Կարծիքներ