Նվազագույն վազքով 1988 թվականի դասական BMW M3-ը հանվել է աճուրդի
Bring & Trailer աճուրդի տունը վաճառքի է ներկայացրել 1988 թվականի նվազագույն վազքով դասական BMW M3-ը, գրում է Մոտոր-ը։
32 տարվա ընթացքում կուպեն ունեցել է երկու սեփականատեր, իսկ օլդթայմերի վրա երեւում է ընդամենը 8099 մղոն (13 հազար կիլոմետր)։ 2020-ին այդ ավտոմեքենան արդեն անցել է լիովին տեխնիկական սպասարկում ԱՄՆ Միսուրի նահանգում BMW-ի դիլերի մոտ։
Ներկայիս սեփականատերը ձեռք է բերել BMW M3 E30 կուպեն առաջին սեփականատիրոջից 2010 թվականին։ Գործարանային Goodyear Eagle NCT անիվները լավ վիճակում են եւ կտրվեն նոր գնորդին մեքենայի հետ միասին։
BMW M3-ի միակ թերությունը առջեւի ձախ թեւն է, որը ներկած է։ Թափքը մուգ կարմիր գույն Zinnoberrot ունի, նստատեղերն ու դռների ներսի հատվածը կարված են բաց շագանակագույն կաշվով։ Ավելացված է սփոյլեր եւ առջեւի սփլիթեր M3 Evolution II-ից։
Մեքենան համալրված է 2,3-լիտրանոց բենզինով աշխատող S14B23 շարժչով, որն ունի 195 ձիաուժ։ Մեքենան աշխատում է հետեւի քարշակով 5-աստիճան ունեցող «մեխանիկայով»։
Մեքենայում կա օդորակիչ, կրուիզ-կոնտրոլ, արգելակների հակաարգելափակման համակարգ եւ աուդիոհամակարգ։
Աճուրդի վերջին 3 օրվա ընթացքում BMW M3 E30-ը գնահատվել է 121 հազար դոլար։ Ակնկալվում է, որ մինչեւ աճուրդի ավարտը հազվագյուտ կուպեի գինը կբարձրանա։
Կարծիքներ