Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է (լուսանկար)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է (լուսանկար)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է: Այս մասին տեղեկանում ենք «Արշավիր Ղարամյան/համակիր» ֆեյսբուքյան էջում:

Հրապարակել է նաև լուսանկար, որում երևում է, թե ինչպես է զորացրված երիտասարդը ծաղկեփունջ նվիրում արցունքն աչքերին իրեն դիմավորած մորը:

«Առանց մեկնաբանության»,- նշվում է գրառմանը կից:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը ծնվել էր 1996 թվականի ապրիլի 27-ին: 2016 թվականի ապրիլի մեկի լույս ապրիլի 2-ի գիշերը ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկին զոհվել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակցելիս: Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում