Պուտինն ու Սի Ցզինպինը համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել

Պուտինն ու Սի Ցզինպինը համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին:

Ինչպես հաղորդում է gazeta կայքը, ստորագրության արարողությունը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով:

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նաև համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին:

Պուտինի խոսքով՝ կողմերի ստորագրած փաստաթղթերում խնդիր է դրվել բազմապատկել առևտրի ծավալները: Նա նշել է, որ առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում