Արտակ Փաշինյանը հերքում է լուրերը, թե կապ ունի Գարեգին Բ-ի դեմ ակցիաների հետ
Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը Գարեգին Բ կաթողիկոսի դեմ առաջիկայում ծրագրվող որևէ նախաձեռնության հետ կապ ունի և երբևէ կապ է ունեցել նման գործողությունների հետ:
Այս մասին նա ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնլաով 24News-ի այն հրապարակմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում ազդարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ նոր ագրեսիայի մասին՝ ֆեյսբուքյան reels բաժնում կիսվելով կաթողիկոսի մասնակցությամբ մի քանի տարվա վաղեմություն ունեցող տեսանյութով:
«Ես ոչ մի գործողության հետ կապ չունեմ և ոչ էլ ունեցել եմ, չեմ էլ իմանում, թե ինչ ակցիայի մասին է խոսքը: Անիմաստ լուրեր են գրում՝ ոնց իրենց ձեռք է տալիս: Նորմալ լրատվամիջոցը ինձ կահարցներ՝ կա նման բան, թե չէ: Բացի դա, ես էն մարդը չեմ, որ թաքուն բաներ անեմ, եթե անելիք կամ ասելիք եմ ունենում, անում եմ իմ դեմքով»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է մի քանի տարվա վաղեմության տեսանյութով կիսվելուն, Արտակ Փաշինյանն ասաց, որ ինքը պաշտոնյա չէ, ու ոչ մեկի գործը չէ, թե որպես քաղաքացի ինչ է անում կամ ինչ տեսակետ ունի:
Կարծիքներ