ԿԺԴՀ-ն Չինաստանին խնդրել Է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ
ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են Չինաստանին՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերկանգնելու խնդրանով, որն ապրիլի վերջից դադացրեցվել Էր սահմանի երկու կողմերում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդել Է ճապոնական The Asahi թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանց տվյալներով՝ Փենյանը նախկինի պես վախենում Է Չինաստանից վարակի տարածումից, սակայն նրան ավելի անհանգստացնում Է պարենի եւ դեղորայքի աճող կարիքը: ԿԺԴՀ-ն առաջարկում Է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Յալուցզյան (Ամնոական) սահմանային գետի կամրջով:
Չինաստանի իշխանություններն, ինչպես հաղորդվում Է, մտադիր են զգուշավորությամբ ուսումնասիրել այդ առաջարկությունը՝ երկյուղ կրելով ԿԺԴՀ-ի տարածքից վարակումների տարածումից: Երկու երկրների միջեւ գնացքների երթեւեկությունը դադարեցվել Էր 2020 թվականի հունվարին՝ Փենյանի որոշմամբ, որն անհանգստացած Էր ՉԺՀ-ում քովիդի համաճարակից: Այս տարվա հունվարին այն վերականգնվել Էր, սակայն ապրիլի վերջին կրկին դադարել Էր երկու երկներում կորոնավիրուսի տարածման իրավիճակի սրման պատճառով: Մասնավորապես, խիստ կարանտինային սահմանափակումներ Էին սահմանվել Չինաստանի Դանդուն քաղաքում, որտեղից գետի վրա կամուջ Է գցված դեպի ԿԺԴՀ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ