Մոսկվայում կայացել է բիոլոգիական անվտանգության հարցով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն
Մոսկվայում մարտի 17-ին կայացել է հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն ՝ բիոլոգիական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագրի կատարման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
« Կողմերը փոխանակվել են գնահատականներով ԱՊՀ տարածքում բիոլոգիական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Քննարկվել է բիոլոգիական անվտանգության վերաբերյալ երկկողմ հուշագրի կատարման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են համապատասխան խորհրդակցական մեխանիզմի ձևավորման միջոցով սույն հուշագրի դրույթների իրականացման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ