Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու նախագահի ընտրությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը իր  «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից՝ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում