Մոլդովայի նախագահը հայտարարել է խորհրդարանի լուծարման մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել խորհրդարանը լուծարելու մասին, արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 11-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սանդուի խոսքերով` այս որոշումը թույլ կտա քաղաքացիներին ընտրել օրենսդիր մարմնի նոր կազմ, որը կծառայի ժողովրդի և երկրի շահերին: Ինչպես վստահ է Սանդուն, իր հայրենակիցները ճիշտ ուղիով կընթանան զարգացած և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար, որտեղ մարդիկ կապրեն խաղաղության և բարեկեցության մեջ:
«Մենք պետք է հնարավորինս արագ վերջ տանք քաոսին, որում մեզ պահել է հեռացող խորհրդարանը, ընտրություններից հետո մենք նշանակելու ենք պատասխանատու կառավարություն, որը կաջակցի կայուն խորհրդարանական մեծամասնությանը», -ճեպազրույցի ժամանակ ասել է պետության ղեկավարը:
Նա ավելացրել է, որ կառավարությունը պետք է պետբյուջեից միջոցներ հատկացնի քվեարկության նախապատրաստման և անցկացման համար:
Կարծիքներ