ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել: ԱԺ փոխնախագահը նշել է, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:
Դեսպանը ևս կարևորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:
Կարծիքներ