ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցածի վերաբերյալ

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցածի վերաբերյալ

Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։

Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում