Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստում քաղաքապետ է ընտրել Տիգրան Ավինյանին:

«Հանրապետություն» խմբակցությունը քվեարկել է Ավինյանի օգտին: Նիստին մասնակցել է նաև «Հանրային ձայնը», նիստը բոյկոտել են «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այնուհետև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր են ստորագրել, համատեղ ասուլիսով են հանդես եկել Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը: Նորընտիր քաղաքապետը հայտարարել է, որ մայրաքաղաքի կառավարումը երկու խմբակցությունը կիրականացնի համատեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում