«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է, բացարձակ անհրաժեշտություն, որի վերաբերյալ որևէ քննարկում բացառվում է»:

Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը՝ շարունակելով.

«Մենք հավատարիմ ենք Վազգեն Սարգսյանի դավանանքին և պետության շահը ու պետության պաշտպանությունը մշտապես համարել ենք գերակա:

«Հանրապետությունը» նաև հիշեցնում է, որ բազմաթիվ առաջարկներ է արել՝թե Արցախին, թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները կանխելու ու վերացնելու համար, այսօր ստեղծված իրավիճակում մենք միանշանակ սատարում ենք Հայաստանի Հանրապետության անկախությանը, դատապարտում ենք ներքին և արտաքին ոտնձգությունները, պատրաստ ենք խոսքով ու գործով պայքարել մեր պետության ինքնիշխանության ու պաշտպանունակության ամրապնդման համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում