Մինեսոտայի կլինիկաներից մեկում կրակոցներ են հնչել․ 5 մարդ վիրավորվել է
Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Բաֆալո քաղաքի (Մինեսոտայի նահանգ) հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական Star Tribune թերթը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը և արտակարգ իրավիճակների ծառայության տվյալները։
Պարբերականի տեղեկություններով ՝ միջադեպից 30 րոպե անց կլինիկայում պայթյուն է տեղի ունեցել։ Բուժանձնակազմին տարհանել են։
Associated Press գործակալության ներկայացուցչի տվյալներով ՝ ենթադրյալ չարագործը ձերբակալվել է ։
Կարծիքներ