Ռոնալդուի մայրը ցուցադրել է որդու շոկոլադե արձանը
Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես դոս Սանտոս Ավեյրոն, ցույց է տվել իր որդու՝ շոկոլադից պատրաստված արձանը: Այն պատրաստել է հրուշակագործ Ժորժ Կարդոսոն: Պատրաստումը տևել է մոտ 200 ժամ, այն կշռում է 120 կիլոգրամ:
«Ո՞վ է ուզում մի կտոր շոկոլադ: Դա միայն ինձ համար է», – գրել է Ռոնալդուի մայրը Instagram-ում:
Ռոնալդուի շոկոլադե արձանը նվիրված էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակին:
Կարծիքներ