Որ փողոցներն են փակ լինելու «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 1։00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։
Կարծիքներ