ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 405.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 444.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.71 դրամով և կազմել 516.98 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 52.78 դրամով և կազմել 26444.50 դրամ: Արծաթի գինն աճել է 1.09 դրամով և կազմել 300.13 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում