ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը՝ Զախարովային
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
«Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- ասվում է ԱԳՆ խոսնակի արձագանքում։
Կարծիքներ