Տիգրան Ավինյանը Էդուարդ Թոփչյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Տիգրան Ավինյանը Էդուարդ Թոփչյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով։ 

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում