Աստանայում կայացել է Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներն Աստանայում քննարկել են Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մոսկվայում մայիսի 10-ին չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մասնակիցները սկսել են քննարկել սիրիա-թուրքական միջպետական հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը Ռուսաստանի անունից մասնակցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Իրանի ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Հաջին՝ իրանական կողմից, Սիրիայի կողմից՝ ԱԳ փոխնախարար Այման Սուսանը, թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել է երկրի արտաքին գործերի նախարար Բուրաք Աքչապարին։
Կարծիքներ