Ես խոստացել էի, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից. Laurent Wauquiez

Ես խոստացել էի, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից. Laurent Wauquiez

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Laurent Wauquiez

իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկարներ և գրել.

"Ես խոստացել էի, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից:

ԵՍ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ԱՍԱԾՍ։

Այսօր մենք կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին, ովքեր տուժեցին Ադրբեջանի բարբարոսական հարձակումից։

Մեր շրջանը 55.000 եվրո է տրամադրում՝ ամեն ինչ կորցրած ընտանիքներին՝ 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ գնելու համար։

Մենք ձեզ մենակ չե՛նք թողնի:

Մենք միշտ լինելու ենք այն հայերի կողքին, ովքեր ցանկանում են իրենց ընտանիքների հետ արժանապատիվ ու խաղաղ ապրել Արցախում" :

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում