Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը գտնվել է Ստամբուլում պաշտոնական այցով: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հանգիստ եւ խաղաղ ապագայի համար երկու երկրները (Ռուսաստանն ու Ուկրաինան) հնարավորինս արագ լուծեն իրենց տարաձայնությունները բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով: Այդ ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում»,-ասել է Էրդողանը Ստամբուլում իշխող կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Թուրքիայի առաջնորդի թվիթերյան էջով:
Կարծիքներ