Ալաբամայում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել Ալաբամայում հեղեղումների հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է CNN-ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հորդառատ անձրևները սկսվել են չորեքշաբթի երեկոյան: Չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա: Նահանգի որոշ քաղաքներում ճանապարհները, ավտոկայանատեղերը և բակերը հեղեղված են:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Ալաբամայում ուժեղ անձրևները կշարունակվեն:
Կարծիքներ