Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել է Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին
Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել է Մյունխենում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին լրտեսության կասկածանքների պատճառով, հայտնում է Der Spiegel-ը։
Հրապարակման համաձայն՝ դիվանագետը, իբր, եղել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության աշխատակից, նա կալանավորվել է գերմանական համալսարաններից մեկի բնագիտության բաժնում աշխատող ռուսաստանցի Իլնուր Ն.-ի դեմ հարուցված գործի շրջանակներում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային դատախազությունը Ռուսաստանի օգտին լրտեսության գործով մեղադրանք է առաջադրել Իլնուր Ն.-ին։ Գերատեսչության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2019 թվականի աշնանը, նա հավաքագրվել է ԿՀՎ-ում։ Բեռլինում պնդում են, որ գաղտնի ծառայությանը հետաքրքրել են եվրոպական Ariane հրթիռային մեքենայի մշակման և նյութագիտության ոլորտում մեղադրյալների հետազոտությունների վերաբերյալ տվյալները։
Կարծիքներ