Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անջեյ Դուդային՝ Լեհաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստահության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։
Կարծիքներ