Բելառուսում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 78,61 տոկոս
Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների և լրացումների հանրապետական հանրաքվեին տեղական ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 78,61%: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։
«Ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 78,61 տոկոսը այցելել է տեղամաս»,- ասել է ԿԸՀ ղեկավարը։
Հանձնաժողովի տվյալներով՝ Բրեստի մարզում քվեարկել է քաղաքացիների 78,89%-ը, Վիտեբսկի մարզում՝ 81,12%-ը, Գոմելի մարզում՝ 81,74%-ը, Գրոդնոյի մարզում՝ 77,43%-ը, Մինսկի մարզում՝ 79,46%-ը, Մոգիլյովի մարզում՝ 82,94%-ը, Մինսկում՝ 71,37%-ը:
Կարծիքներ