Կոլումբիայի հանքում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ
Փրկարարները Կոլումբիայի Բոյակա դեպարտամենտի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո հայտնաբերել են 10 հանքափորների դի, ևս հինգը համարվում են անհետ կորած։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը Twitter-ում հայտնել է հանքարդյունաբերության ազգային գործակալությունը։
«Գործակալությունը ափսոսանքով հայտնում է, որ Բոյակա նահանգի Տաքսկո քաղաքի Լա Չապա հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 10 մարդ, հինգը անհետ կորել են», - ասվում է զեկույցում։
Հանքավայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լա Չապայում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան։ Սկզբում հանքարդյունաբերության ազգային գործակալությունը հայտնել էր 15 անհետ կորածների մասին: Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ