Արգենտինայի նախագահը Բայդենի հետ քննարկել է պարենային անվտանգության հարցը

Արգենտինայի նախագահը Բայդենի հետ քննարկել է պարենային անվտանգության հարցը

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է պարենային անվտանգության հարցերը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Հարավամերիկյան Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում նրանք պայմանավորվել են վերլուծել աշխարհում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ, հատկապես պարենային անվտանգության խնդիրը, էներգետիկ անցումը, տարածաշրջանային նոր արժեշղթաները և տեխնոլոգիական փոփոխությունները»,֊ ասված է հայտարարության մեջ։

Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բայդենը Ֆերնանդեսին հրավիրել է հուլիսի վերջին այցելել Վաշինգտոն՝ քննարկելու, մասնավորապես, ֆինանսական ոլորտում համագործակցությունը և գյուղատնտեսական արտադրանքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում