Ուր և ում զանգել ընտրությունների ժամանակ խնդիր, խախտում տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից, տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Նրանք հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը», - գրված է Պաշտպանի գրառման մեջ։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,
Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189
Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116
Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
Նշվում է, որ առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Կարծիքներ