Եկել է վճռորոշ պահը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցը:
«Եկել է վճռորոշ պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա քննարկումը և որոշում կայացնելու՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել ենք հետագա գործուն օգնության և ուկրաինացիների ազատ ապագայի համար հերոսական պայքարի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ինսթագրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին:
Կարծիքներ