Կբարեկարգվի Արմավիր համայնքի կենտրոնը
Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը. արմավիրցիներն ու համայնքի հյուրերն այսուհետ կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր: Այս մասին «FreeNews»-ը տեղեկացավ Արմավիրի մարզպետարանից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:
Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի ասֆալտե շերտը, կհարթեցվի գրունտով և կսալիկապատվի: Կվերականգնվի ջրավազանի արտաքին տեսքը, կտեղադրվեն նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:
Նախատեսվում է նաև մշակույթի տան հարակից մայթի հիմնանորոգում, ծառուղում նոր ծառերի տնկում, ոռոգման համակարգի, ինչպես նաև մայթի և հրապարակի լուսավորության համակարգի հիմնանորոգում, զրուցարանի և սանհանգույցի կառուցում:
Բարեկարգման ծրագրի իրականացմամբ կապահովվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր:
Կարծիքներ