Al Arabiya-ն անդրադարձել է Ֆրանիսայում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններին
Ֆրանսիայում վերջերս կատարված 3 ահաբեկչությունները մատնանշում են այս երկրում ծայրահեղականների նոր սերնդի ի հայտ գալը, ահաբեկչությունները կատարում են կրոնապես ոգեշնչված մարդիկ, որոնք գործում են անհատապես և հիմնականում օգտագործում են պարզ զենքեր, որոնց օգտագործումը հատուկ հմտություններ չի պահանջում: Այս մասին գրում է alarabiya.net կայքը:
Ֆրանսիայում բևեռացված բանավեճերը, որոնցում հավատքի ազատությունը հակադրվում է աշխարհիկությանը, շարունակվում են, այս ֆոնին ծայրահեղականության խնդիրը այս եվրոպական երկրում կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում և փորձագետներից մեկը զգուշացրել է հետագա հնարավոր հարձակումների մասին:
«Իրավիճակը խիստ վտանգավոր է, մենք նոր սերնդի (ծայրահեղականների) մասին ենք խոսում, որը ներկայացված են առանձին մարդկանցով, որոնք իրենց անջատ են համարում ֆրանսիական արժեքներից»,-ասել է ֆրանսիացի նախկին դատախազ Ալեն Մարսոն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վերջին ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Charlie Hebdo երգիծական պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման ֆոնին, որոնք Ֆրանսիայում խոսքի ազատության մասին բանավեճերի վերսկսման պատճառ են դարձել:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Ֆրանսիայում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական հարձակումներ, որոնք իրագործել են մուսուլման ծայրահեղականները:
Կարծիքներ