Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում վառելիքի հետ կապված իրավիճակը բարելավվում է
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ վառելիքի հետ կապված իրավիճակը ողջ երկրում բարելավվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Իրավիճակը բարելավվում է ողջ Ֆրանսիայում: Օ դը Ֆրանս շրջանում բենզալցակայանների 55%-ը չէր աշխատում, այսօր այնտեղ կա այդպիսի կայանների ընդամենը 15%-ը: Իլ դը Ֆրանսի մայրաքաղաքային շրջանում իրավիճակը նույնպես փոխվում է դեպի լավը», - ասել է Բորնը Ֆրանսիայի Սենատում կառավարության նիստին՝ պատասխանելով երկրում վառելիքի պակասի հետ կապված իրավիճակի մասին հարցին։
Կարծիքներ