«Ռեալը» միայն մեկ դեպքում նոր ձեռքբերումներ կունենա ամռանը

«Ռեալը» միայն մեկ դեպքում նոր ձեռքբերումներ կունենա ամռանը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ նոր ձեռքբերումներ ունենալ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստ է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, եթե կարողանա վաճառել թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

«Ռեալի» համար ֆինանսական ծանր բեռ է նաև Բեյլի բարձր աշխատավարձը:

Նշվում է, որ 31-ամյա Բեյլը մտադրություն չունի հեռանալ «Ռեալից» և ցանկանում է ակումբում մնալ մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտ՝ 2022 թվականի հունիս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում